մանկավարժական աղբիւրներ արեւմտահայերէնով

Սանդուխ՝

Սանդուխ՝

Մեծ դդում

Դդում՝ մեծ դդում…
Դդում՝ մեղրադդում…

Դդումին փորը պարպեցի,
մէջը բրինձ լեցուցի…

Դդում՝ մեծ դդում…
Դդում՝ մեղրադդում…

Դդումին փորը պարպեցի,
մէջը բրինձ,
չիր ու չամիչ լեցուցի…

Դդում՝ մեծ դդում…
Դդում՝ մեղրադդում…

Դդումին փորը պարպեցի,
մէջը բրինձ,
չիր ու չամիչ,
մեղր ու կարագ լեցուցի…

Դդում՝ մեծ դդում…
Դդում՝ մեղրադդում…

Դդումին փորը պարպեցի,
մէջը բրինձ,
չիր ու չամիչ,
մեղր ու կարագ լեցուցի,
թոնիրին մէջը կախեցի…

Ղափամա, ղափամա,
Շուշիկը մեզի հիւր թող գայ…

Ղափամա, ղափամա,
Նուշիկը մեզի հիւր թող գայ…

աւելին

Սանդուխ՝

Այլ նիւթեր՝

Զարդիս մատենաշար

Աստղագնաց ճամբորդին ուղեցոյցը

Վէպ

Կիրակոսը

Մանկապատանեկան վիպակ

Խնձորի բերքահաւաք

մանկական վիպակ

Բարի եկար Նուրին