Հինգ հատ կապիկ
հագած շապիկ,
տաբատ կօշիկ,
ժողովի նստան
կլոր սեղան…
– Ես չար բաներ
    չե՛մ տեսներ, չե՛մ տեսներ…
    ըսաւ առաջին կապիկը…
– Ես չար բաներ
    չե՛մ լսեր, չե՛մ լսեր…
    ըսաւ երկրորդ կապիկը…
– Ես չար բաներ
    չե՛մ ըսեր, չե՛մ ըսեր…
    ըսաւ երրորդ կապիկը…
– Ես չար բաներ
    չե՛մ ըներ, չե՛մ ըներ…
    ըսաւ չորրորդ կապիկը…
Հինգերորդ կապիկը
քերեց գլուխը
եւ արտասանեց
այս ժողովին
վերջին խօսքը…
– Ես շա՜տ կը սիրեմ
    դեղին պանա՛նը…
Ծափահարեցին բոլո՜ր կապիկները…
 
				 
								 
															 
															 
															 
															 
															 
															 
															